Արմավիրի մարզում ալկոհոլային թունավորումը, կոնյակի գործարանի հրդեհը․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
08:00
02 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք երեքշաբթի՝ սեպտեմբերի 1-ի առավել ուշագրավ նորությունները։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով: Արմավիրի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նրանք թունավորվել են Արմավիր քաղաքի բնակչից 50-ամյա Աշոտ Հովսեփյանից գնած, տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղին խմելու հետևանքով։ Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ;
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում հրդեհ է բռնկվել։ 2 մարդ մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել։ ԱԻՆ-ը հայտնել է հրդեհի պատճառը։
Հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը Հայաստան է տեղափոխել Իրանի քաղաքացիների՝ եվրոպական երկրներ ուղարկելու նպատակով, սակայն պահել են Հայաստանում;
Տավուշում թոռներին դաժան ծեծի ենթարկած 57-ամյա տղամարդը մկնդեղ է ընդունել;
Ռուսաստանում առանց ծնողական խնամքի մնացած 1-ամյա հայ փոքրիկը տեղափոխվել է Հայաստան։-0-