Արմատական փոփոխություններ են սպասվում «Ժառանգություն» կուսակցությունում

23.12.2016, 11:07
«Ժառանգություն» կուսակցությունում խմորումները մոտենում են կարևոր հանգրվանի:
Արմատական փոփոխություններ են սպասվում «Ժառանգություն» կուսակցությունում
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունում խմորումները մոտենում են կարևոր հանգրվանի, գրում է «Ժամանակ» թերթը։

Կուսակցության կայանալիք համագումարում մի քանի կուսակցականներ կհայտարարեն կուսակցության շարքելու լքելու կամ անդամակցությունը կախակայելու մասին։

Ինչպես գրում է պարբերականը, Արմեն Մարտիրոսյանն այս օրերին Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելու շուրջ ակտիվ բանակցությունների մեջ է։

Նա, ըստ գրառման, ցանկանում է Րաֆֆի Հովհաննիսյանից հետո դառնալ կուսակցության առաջնորդ։

Սակայն դրան դեմ է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարել է, թե կուսակցության՝ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում կարող է առհասարկ թողնել քաղաքականությունը։

«Չի բացառվում, որ համագումարը կուսակցության ղեկավար ընտրի Արմեն Մարտիրոսյանին, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դուրս գա կամ ժամանակավորապես սառեցնի իր գործունեությունը քաղաքականությունից»,–գրում է թերթը։ -0-