Արժանապատվության երթի մասնակիցները կոչ են արել քաղաքացիներին փակել Երևանի փողոցները և ակցիաներ անցկացնել վարչապետի հրաժարականի պահանջով

02.12.2020, 20:51

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արժանապատվության երթի մասնակիցները կոչ են արել քաղաքացիներին հնգշաբթի օրը ժամը 18:00-ին փակել Երևանի փողոցները և ակցիաներ անցկացնել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Մենք պետք է ցույց տանք կառավարությանը, որ մենք 50,100 և 200 չենք, այլ մեր շարքերը ամեն օր լցվում են»,- հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիան ավարտվել է կառավարության շենքի մոտ, որտեղ ցուցարարները հայտնել են հինգշաբթի օրը Երևանի բոլոր թաղամասերում ժամը 18:00-ից սկսած ակցիան շարունակելու մասին:

Քաղաքացիների երթը սկսվել է Ազատության հրապարակից և անցել Երևանի կենտրոնական փողոցներով մինչև Հանրապետության հրապարակ՝ մեծ պաստառով, որի վրա գրված էր. «Հայրենիքը փրկողը դու ես», ինչը ըստ էության կոչ են ուղղված բոլոր քաղաքացիներին անտարբեր չլինել Հայաստանում կատարվող իրադարձություններին:

Նախօրեին Երևանի կենտրոնում կրկին կազմակերպվել էր բողոքի ակցիա` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքացիները փակում էին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանությունը փորձում էր կանխել նրանց գործողությունները։ Ոստիկանները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածի երկայնքով կանգնած քաղաքացիներին։ Ցուցարարներից ոմանք բարձրացել էին տրոլեյբուսի վրա, նրանց հետևից բարձրացել են ոստիկաններն ու բերման ենթարկել ցուցարարներին։ -0-