Արևը վերադառնում է Հայաստան
04.11.2016,
10:36
Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի 4-8–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ամբողջ տարածքում նոյեմբերի 4-8–ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։
Առաջիկա հինգ օրերին հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերները սպասվում են մինուսային ջերմաստիճաններ։ Ամենից ցուրտ կլինի Շիրակի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում` այնտեղ գիշերները սնդիկի սյունը կիջնի մինչև 12-13 աստիճան ցուրտ։ Երևանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կտատանվի զրոյից մինչև 3 աստիճան ցրտի սահմաններում։
Սակայն ընդհանուր առմամբ, ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հանրապետությունում սպասվում է ջերմացում 4-5 աստիճանով։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կանխատեսվում է 11-14 աստիճան տաքություն։ Ամենի տաք եղանակ է դիտվելու Տավուշի մարզում, որտեղ ցերեկը օդը կտաքանա մինչև 12-17 աստիճան։ -0-