Արդյո՞ք ՀՀ նախագահը ներդրումներ է կատարել Ադրբեջանում և Թուրքիայում․ նախագահի աշխատակազմը պարզաբանում է
06.02.2020,
22:21
Արդյո՞ք ՀՀ նախագահը ներդրումներ է կատարել Ադրբեջանում և Թուրքիայում․ նախագահի աշխատակազմը պարզաբանում է
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Ադեկվադ» միաբանության իրականացրած ակցիային։
Երեկ միաբանության անդամները նավթի տակառներ են տարել նախագահական նստավայրի դիմաց՝ մեղադրելով նախագահին ադրբեջանական և թուրքական շահերի պաշտպանության մեջ։ Մասնավորապես, նշվում էր, որ Սարգսյանը մասնաբաժին ունի Knightsbridge ընկերությունում, որը ներդրումներ է կատարում British Petrolium-ի ադրբեջանական և թուրքական ծրագրերում։
«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium -ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են:
Ինչ վերաբերում է Knightsbridge-ին, գոյություն ունեն այդ տեղանունը ներառող հարյուրավոր ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում իրարից խիստ տարբեր ոլորտներում, աշխարհի տարբեր երկրներում և ունեն տարբեր սեփականատերեր ու բաժնետերեր: Knightsbridge տեղանունը ներառող ընկերությունների փոքր խումբը, որի հետ առնչություն է ունեցել Արմեն Սարգսյանը, արդեն վաղուց գոյություն չունի, այդ ընկերություններից և ոչ մեկը երբևէ որևէ ներդրում չի կատարել British Petrolium ընկերության ծրագրերում և Ադրբեջանում:-0-