438.87
4.39
404.41
+3
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում անհայտ կորած հայ զինվորներին որոնելու համար միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել․ հարազատներին Փաշինյանի հետ հանդիպում են խոստացել (ՖՈՏՈ)

18:04
23 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ շենքի մոտ արդեն մի քանի ժամ է՝ ընթանում է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների հարազատների բողոքի ակցիան։ 

Ցուցարարների մոտ դուրս եկավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և հայտնեց այդ ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին։

скрин акция у Минобороны.jpg

«Այսօր վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել՝ անհայտ կորած տղաների հետ կապված հարցով։ Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհայտ կորած տղաների հարցերով, և բոլոր ծնողներին պետք է հայտնեն, թե իրենց երեխաները որտեղ են գտնվում, ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել. ժամկետների, սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է մաքսիմալ կարճ ժամկետներում լուծվեն»-, ասաց նա։

Խորհրդականը նաև հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանձնարարել է ՊՆ-ի շենքի դիմաց հավաքվածների ցուցակ կազմել՝ հեռախոսահամարներով՝ անձնական հանդիպում կազմակերպելու համար։

скрин Наири Саркисян советник премьера.jpg

«Հենց այս շաբաթ վարչապետի մոտ հանդիպումներ կնախաձեռնենք։ Քանի որ մեծ թվով են քաղաքացիները, այդ պատճառով մի քանի հանդիպումներ կլինեն, որպեսզի բոլորը կարողանան ներկա գտնվել, տալ իրենց հարցերը և համապատասխան պատասխաններ ստանալ»,- ասաց Սարգսյանը։

Հավաքվածները չէին թաքցնում իրենց վրդովմունքը, որ անհայտ կորած զինծառայողների հարցերով հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումն այդքան ուշ է ընդունվել:

скрин акция у Минобороны.jpg

«Մոտ 50 օր է, ինչ մեր երեխաներից տեղեկություն չկա, և դուք միայն հիմա՞ եք պատրաստվում ինչ-որ բան ձեռնարկե», - ասացին հանրահավաքի մասնակիցները:

Անհայտ կորած զինծառայողների ծնողների կողմից սա առաջին ցույցը չէ: Ավելի վաղ նրանք արդեն հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նրանց տեղեկություններ տրամադրել զինծառայողների մասին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով