ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը:
«Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ 114 հեռախոսահամարով կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն (010) 514-514 հեռախոսահամարով: -0-