Արցախ մուտքի և ելքի սահմանափակումների հանումը, Հայաստանի հավաքականի վստահ հաղթանակը Էստոնիայի նկատմամբ. ամփոփում ենք սեպտեմբերի 8-ի լրահոսը

09.09.2020, 08:15

 ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ի առավել ուշագրավ նորությունները:

Երևանի Ավագանին երեքշաբթի նիստի ժամանակ ընտրեց նոր փոխքաղաքապետին։

Загружается новость ... "Лево"

ԱՀ պարետի որոշումամբ Արցախի հանրապետություն մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումներըհանվում են:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանըմերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը մարտի 1-ի գործով տուժողների կարգավիճակը փոխելու վերաբերյալ:

Ադրբեջանի հատուկ ծառայություններն Արցախի քաղաքացիների օգտահաշիվներից անձնական տվյալներ են հրապարակել:

«Արմավիր» ՔԿՀ–ի աշխատակիցը կաշառքի դիմաց փորձել էթմրամիջոց փոխանցել դատապարտյալին:

Հայաստանում սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Այսիպիսով, երեկ կատարվել է 1864 թեստավորում, որից ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 108 նոր դեպք և 471 առողջացած:

ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: 

Հայաստանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ: -0-