Arca վճարային համակարգի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

29.07.2025, 13:19
Arca վճարային համակարգի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում
Arca վճարային համակարգի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Arca վճարային համակարգի ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում, հայտնում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն։ 

«Հարգելի օգտատերեր, համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար», – նշվում է ընկերության Facebook–յան էջում։