Արարատի մարզը նոր մարզպետ կունենա

09.12.2020, 23:31
Արարատի մարզը նոր մարզպետ կունենա
Արարատի մարզը նոր մարզպետ կունենա

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության նիստի օրակարգում, որը կկայանա դեկտեմբերի 10-ին, ներառվել են հարցեր, որոնք վերաբերում են Արարատի մարզպետի պաշտոնից ազատմանն ու նոր մարզպետի նշանակմանը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր Facebook-յան էջում հայտնել է պաշտոնին հրաժարականի դիմում ներկայացնելու մասին: Ընդ որում նա նշել է, որ իր գործունեությունը կշարունակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Գարիկ Սարգսյանը այդ պաշտոնում նշանակվել է 2018թ.-ի հունիսի 1-ին:

Կառավարության որոշման նախագծերից մեկով նախատեսվում է Սարգսյանին ազատել Արարատի մարզպետի պաշտոնից: Իսկ այլ որոշմամբ նախատեսվում է մարզպետ նշանակել Ռազմիկ Թևոնյանին: -0-