415.48
5.04
388.48
+14
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT Թանգարանը` World Travel Awards-ի մրցանակակիր

13:06
17 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ARARAT թանգարանը արժանացել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակի՝ հաղթող ճանաչվելով Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում, հաղորդում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը։

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին` Իսպանիայի Պալմա դե Մայորկա քաղաքում և միավորել տուրիզմի ոլորտի աշխարհի առաջատարներին ավելի քան 40 երկրներից։ World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։

Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։

«Հյուրընկալությունը ARARAT-ի համար այն առանցքային արժեքներից է, որը ձևավորվել է դեռևս տասնամյակներ առաջ։ Ըստ մեր ուսումնասիրությունների` դեռևս խորհրդային ժամանակներում այցելությունը Երևանի կոնյակի գործարան բարձրաստիճան հյուրերի արարողակարգի անքակտելի մաս էր։ Հենց այդ հիմքերի վրա տարիներ առաջ ձևավորվեց ARARAT թանգարանը, որն այսօր հազարավոր զբոսաշրջիկների համար Հայաստանը ճանաչելու միգուցե ամենաջերմ դարպասն է։ Սա թե՛ ոգևորիչ է, թե՛ պարտավորեցնող, ուստի շնորհավորում եմ բոլորիս միջազգային այս բարձր գնահատականի համար։ ARARAT-ը անվերջ բացահայտումների աշխարհ է, և նրա ամբողջ թիմը կշարունակի անել ամեն ինչ, որ բրենդի հետ հաղորդակցվելը դառնա իրապես անմոռանալի ցանկացած այցելուի, ցանկացած սպառողի համար»,- ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու