ARARAT թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը․ մուտքն ազատ է

14.05.2025, 13:09
Ավանդույթի համաձայն՝ մայիսի 17-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը կմիանա  «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնությանը, որի ընթացքում այցելուները կկարողանան 18։00-ից մինչ կեսգիշեր անվճար այցելել թանգարան
ARARAT թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը․ մուտքն ազատ է

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ավանդույթի համաձայն՝ մայիսի 17-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնությանը, որի ընթացքում այցելուները կկարողանան 18։00-ից մինչ կեսգիշեր անվճար այցելել թանգարան։

Շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու հայկական կոնյակագործական ժառանգությունը և վարպետության ավանդույթները, ինչպես նաև ծանոթանալու ARARAT հայկական կոնյակի ժամանակակից եզրերին։

Երևանցիների և մեր մայրաքաղաքի հյուրերի համար այդ օրը ARARAT-ը նաև կմեկնարկի իր նոր նախաձեռնությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մայրաքաղաքին և նրան անկեղծ սիրողներին։     

Այդ օրը ARARAT թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կմեկնարկի նաև «Քաղաքն արձագանքում է ARARAT թանգարանում» ցուցադրությունը, որտեղ թանգարանը լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանի հետ համատեղ կներկայացնի մայրաքաղաքի պատմական կրկնօրինակ-քարտեզները «Երևանը 17-21-րդ դդ քարտեզներում» գրքից։

Հավելենք նաև, որ միայն միջոցառման շրջանակներում ARARAT թանգարանի խանութում կգործեն հատուկ զեղչեր։

Մուտքն ազատ է։