-273
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների մրցույթում

15:09
19 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 17-ին Լոնդոնում տեղի ունեցավ Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթը, որտեղ ARARAT Նաիրի կոնյակը նվաճեց ոսկե մեդալ, հաղորդում է Երևանի կոնյանի գործարանի մամուլի ծառայությունը:

Իր տեսակի մեջ բացառիկ այս մրցույթը գնահատում է ալկոհոլային խմիչքներն ըստ երեք չափանիշների՝ որակ, գին և արտաքին ձևավորում։

Մասնակիցների լայն աշխարհագրական տարածում ունեցող այս մրցույթին այս տարի ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից և այլն:

Մրցույթի միջազգային հանձնաժողովն ուսումնասիրել էր հարյուրավոր նմուշներ: Ըստ մրցույթի կանոնների հանձնաժողովը յուրաքանչյուր նմուշը գնահատում է 0-100 միավոր սանդղակով, և միայն 90-ից ավել միավորի դեպքում խմիչքը կարող է հավակնել բարձրագույն մրցանակի։

«Միջազգային մրցույթներին մասնակցությամբ, ARARAT կոնյակները կարծես հաստատում են «Եկավ, տեսավ, հաղթեց» կարգախոսը։ Սա իհարկե թե´ ուրախալի է և թե´ պարտավորեցնող։ Բացի այդ, վերջերս արտաքին տեսքը վերափոխած ARARAT-ի համար շատ խորհրդանշական էր արժանանալ միջազգային հանձնաժողովի բարձր գնահատականի նաև արտաքին տեսքի համար։

Հայաստանի պոետիկ անունը կրող այս կոնյակի հաղթանակը, կարծում եմ, առավել քան երբևէ կարևոր էր յուրաքանչյուրիս համար»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։

1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։

Նշենք նաև, որ ARARAT տեսականու Դվինը, Ախթամարը, ARARAT Apricot-ը և ARARAT Coffee-ն արժանացել են մրցույթի արծաթե մրցանակի։ --0--
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:27
22 Հունվարի 2022
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. քննարկվել է եռակողմ հայտրարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը. քննարկվել է եռակողմ հայտրարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը
22:12
22 Հունվարի 2022
Այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն է, հրապարակվել է նրա հարսանեկան պարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն է, հրապարակվել է նրա հարսանեկան պարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:34
21 Հունվարի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կրկին կտրուկ կնվազի, Երևանում սպասվում է մինչև -14
Հայաստանում ջերմաստիճանը կրկին կտրուկ կնվազի, Երևանում սպասվում է մինչև -14
11:16
21 Հունվարի 2022
Օգոստոսից հետո առաջին անգամ նախօրեին COVID-19–ից մահվան դեպք չի արձանագրվել. նոր դեպքերն ավելանում են
Օգոստոսից հետո առաջին անգամ նախօրեին COVID-19–ից մահվան դեպք չի արձանագրվել. նոր դեպքերն ավելանում են
20:18
20 Հունվարի 2022
Երևանում սկսել են տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների համար
Երևանում սկսել են տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների համար
11:36
20 Հունվարի 2022
ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք
ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք
11:31
20 Հունվարի 2022
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
19:15
19 Հունվարի 2022
Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով
Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով
18:27
19 Հունվարի 2022
Փաշինյան. Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի
Փաշինյանը հայտարարեց, որ Քերոբյանին ինքն է արգելել հրաժարական տալ, ինքը կորոշի յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի
15:01
19 Հունվարի 2022
ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին 25մլն դոլարով ձեռք են բերել Ռոստելեկոմի հայկական «դուստր» ընկերությունը
ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին 25մլն դոլարով ձեռք են բերել Ռոստելեկոմի հայկական «դուստր» ընկերությունը
13:26
19 Հունվարի 2022
Թուրքական ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ կատարելու է Ստամբուլ–Երևան չվերթեր, տոմսերն արդեն վաճառքում են
Թուրքական ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ կատարելու է Ստամբուլ–Երևան չվերթեր, տոմսերն արդեն վաճառքում են
12:05
19 Հունվարի 2022
«Այդ արտահայտությունը կատակով է արված». Քերոբյանը` հրաժարական տալու խոստման մասին (ՎԻԴԵՈ)
«Այդ արտահայտությունը կատակով է արված». Քերոբյանը` հրաժարական տալու խոստման մասին. ՎԻԴԵՈ