412.75
5.12
388.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT Craft&Twist. կոկտեյլային «հրավառություն» Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:10
05 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Phoenix բարը նախօրեին հյուրընկալեց ARARAT Craft & Twist թիմի բարմեններին, ովքեր բացահայտեցին լեգենդար հայկական կոնյակի նոր եզրերը, այցելուներին ներկայացնելով նոր՝ հեղինակային կոկտեյլներ։

Դա իսկական «հրավառություն» էր` բաղկացած չորս յուրօրինակ կոկտեյլներից, որոնք ստեղծվել են Երևանի լավագույն բարմենների կողմից բացառապես այս երեկոյի համար։ Craft & Twist Team Guest Bartending լի էր հեղինակային կոկտեյլներով, որոնք պատրաստել էին մայրաքաղաքի լավագույն բարմենները ARARAT կոնյակի հիմքով։

ЕКЗ (1).JPG

Երևանի կոնյակի գործարանի և Բարմենների հայկական ասոցիացիայի համագործակցության արդյունքում, արդեն երեք տարի անընդմեջ, իրականացվում է ARARAT Craft & Twist բարմենական մրցույթը, որը միտված է զարգացնելու բարակոկտեյլային մշակույթը և նպաստելու միքսոլոգիայի նորարական մոտեցումների ձևավորմանը։

ARARAT Craft & Twist թիմն են կազմում համանուն մրցույթի տարբեր տարիների հաղթողները՝ Դավիթ Հովհաննիսյանը, Ստեփան Աբրահամյանն ու Գոռ Ղազարյանը։ Այսպես՝ ARARAT Craft & Twist Team Guest Bartending-ի երեկոն զարդարեցին ոլորտի առաջատար մասնագետները ARARAT կոնյակի հիմքով պատրաստած հեղինակային կոկտեյլները։

ЕКЗ (1).JPG

«Ես, Դավիթն և Գոռը աշխատում ենք տարբեր բարերում` երբևէ միասին նույն բարի հետևում չենք աշխատել, բայց երեքիս համար մեծ պատիվ է լինել ARARAT-ի բարմենական թիմում։ Նոյեմբերի 4-ին ներկայացվելիք չորս կոկտեյլները ստեղծելիս հաշվի ենք առել ինչպես այն մարդկանց մոտեցումը, ովքեր սիրում են նորություններ, նոր զգացողություններ, այնպես էլ նրանց, ովքեր նախընտրում են հին ու բարի դասական տարբերակները», – ասաց ARARAT Craft & Twist թիմի բարմեն Ստեփան Աբրահամյանը։

Բարմենները որպես հիմք օգտագործել են ARARAT Coffee, ARARAT Ani 7 տարեկան և ARARAT Apricot խմիչքները։ Պահպանելով համահոտային երանգները՝ բարմենների կողմից մշակած հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ պատրաստվեց նաև ոչ ալկոհոլային բաղադրությամբ կոկտեյլ՝ օգտագործելով ARARAT Apricot-ը։

ЕКЗ (1).JPG

«ARARAT կոնյակների հիմքով կոկտեյլները բարձր ճանաչելիություն և պահանջարկ են վայելում ARARAT-ի արտահանման շուկաներում՝ ներգրավելով ավելի երիտասարդ սպառողների և բացահայտելով լեգենդար կոնյակի բազմաշերտ էությունը մեր հին և հավատարիմ սպառողների համար», - ասաց Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը։

ARARAT Craft & Twist Team Guest Bartending-ը նոր առիթ է՝ միավորելու ոլորտի մասնագետներին և կոկտեյլային մշակույթի սիրահարներին։ Նախաձեռնության մեկնարկը շարունակական է լինելու և իրականացվելու է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

ЕКЗ (1).JPG

P.S. այս հոդվածի հեղինակը հնարավորություն ունեցավ համտեսել Hydrus ոչ ալկոհոլային կոկտեյլը, որը բաղկացած էր գոլորշիացած ARARAT Apricot–ից, դեղձի, խնձորի, արքայախնձորի, թուրինջի հյութից, մեղրի հյութից և հանքային ջրից։ Կոկտեյլը շատ թեթև է, խմվում է մեկ շնչում, իսկ ոճային ձևավորումը թույլ է տալիս կտրվել առօրյայից։ Վերջին լուսանկարում հենց այդ կոկտեյլն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում