+6
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT Cherry` Նշանավորման երեկո. ԵԿԳ–ում տեղի է ունեցել ARARAT-ի համային շարքի նոր արտադրանքին նվիրված երեկո (ՖՈՏՈ)

15:56
05 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 2-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ ARARAT-ի համային շարքի նոր արտադրանքի՝ ARARAT Cherry-ին նվիրված երեկոն, հաղորդում է ԵԿԳ–ի մամուլի ծառայությունը։

Լինելով Երևանի ամենախորհրդանշական վայրերից մեկը՝ Երևանի կոնյակի գործարանն իր դռները բացեց երեկոյի հյուրերի առջև՝ միևնույն ժամանակ միավորելով թե՛ պատմականը, և թե՛ ժամանակակիցը, թե՛ ավանդույթները, և թե' ստեղծագործական նոր դրսևորումները։

ЕКЗ коньяк черри (4).JPG

«Այսօրվա երեկոն նշանավորում է մեր նոր արտադրանքը՝ ARARAT Cherry-ն, որն արդեն մոտ երկու ամիս է հասանելի է մեր սպառողներին։ Բիզնես տեսանկյունից սա, իհարկե, բավականին կարճ ժամկետ է լիարժեք դատողությունների համար, այնուամենայնիվ առաջին արձագանքներն իրապես խոստումնալից են։ Վստահ եմ, որ 2019 թ. մեկնարկած ARARAT Flavors շարքի ռազմավարությունն այս արտադրանքով ևս կբացի նորանոր հեռանկարներ թե՛ ARARAT-ի դասական տեսականու, թե՛ համահոտային շարքի համար։ Ուրախ եմ, որ ARARAT-ն ունի երկրպագուների այսպիսի մեծ ընտանիք, ում մենք այսօր հյուրընկալում ենք ARARAT-ի սրտում՝ Երևանի կոնյակի գործարանում, և կիսում մեր ձեռքբերումները»,- մեկնաբանել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

ЕКЗ коньяк черри (1).jpg

Երեկոյի շունչը ձևավորում էր Երևանի կոնյակի գործարանի վեհաշուք համալիրը, որտեղ ամեն մի անկյուն լի է բացահայտումներով՝ Արտաշես Հովսեփյանի քանդակներից մինչև ճարտարապետական անկրկնելի լուծումներով կառույցներ։

ЕКЗ коньяк черри (6).JPG

Երեկոյի խորհուրդը ամբողջացրեցին նաև մի շարք ինստալյացիաներ, որոնց շարքում էին հնացման մառանից հատուկ դուրս բերված տակառները, որոնք խորհրդանշորեն ներկայացնում էին կոնյակի հնացված սպիրտի գաղափարը, որը նաև ARARAT Cherry-ի նորարական արտադրանքի հիմքն է։

ЕКЗ коньяк черри (5).JPG

Հանրության շրջանում արդեն իսկ սիրված ARARAT Cherry խմիչքն ունի 30% թնդություն և առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որոնք վերածվում են երկարատև և աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի, ինչի շնորհիվ այս խմիչքը կարելի է վայելել թե' մաքուր մատուցմամբ, թե' կոկտեյլներում։

ЕКЗ коньяк черри (7).JPG

ARARAT Cherry-ն գալիս է համալրելու ARARAT Flavors շարքը, որում ներառված են ավելի վաղ թողարկված և արդեն իսկ սիրված ARARAT Apricot-ը և ARARAT Coffee-ն։

ЕКЗ коньяк черри (9).JPG

Այս նորարարական շարքի օգնությամբ բրենդը նոր զարկ հաղորդեց բարա-կոկտեյլային մշակույթին և առավել քան երբևէ հարստացրեց ARARAT-ի հիմքով պատրաստվող կոկտեյլների տեսականին։ Ամփոփելով այդ միտումը` Երևանի կոնյակի գործարանն իր հարկի տակ հյուրընկալեց երևանյան մի շարք բարեր՝ Phoenix-ը, Kong-ը, Minas-ը և The Kond House-ը, որոնք հյուրերին ներկայացրեցին ARARAT Cherry-ի հիմքով հատուկ պատրաստված կոկտեյլներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:17
01 Դեկտեմբերի 2022
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է (ՎԻԴԵՈ)
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը. ՎԻԴԵՈ
19:43
01 Դեկտեմբերի 2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա. Պապիկյան
Պաշտպանության նախարարը խոսել է լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգի մասին
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
21:15
30 Նոյեմբերի 2022
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
Մարուքյանը նշել է, թե Հայաստանի որ տարածքներն են օկուպացվել Ադրբեջանի կողմից
20:41
30 Նոյեմբերի 2022
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
Փաշինյանը նշել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման երեք նպատակները
20:28
30 Նոյեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
17:34
30 Նոյեմբերի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում և վարչական շրջաններից մեկում
14:53
30 Նոյեմբերի 2022
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
10 ժամ փակ կլինի Երևանի կամուրջներից մեկի երթևեկը
13:41
30 Նոյեմբերի 2022
Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը գործարկել է անհպում անկանխիկ վճարումների նոր գործիք` Ameria PhonePOS կամ ՀեռաPOS, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնը դարձնել POS տերմինալ և ստանալ վճարումներ ցանկացած վայրում` հարմար, արագ և հուսալի եղանակով