ARARAT Bourbon Cask. Երաժշտական ժամանցի նոր եզրը

19.03.2025, 19:41
Երևանի կոնյակի գործարանն իր նորարարական խմիչքի թողարկման շրջանակներում, The Beatles Pub Yerevan-ի հետ համատեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացրեց մի շարք համերգներ
ARARAT Bourbon Cask. Երաժշտական ժամանցի նոր եզրը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կոնյակի գործարանն իր նորարարական խմիչքի թողարկման շրջանակներում, The Beatles Pub Yerevan-ի հետ համատեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացրեց մի շարք համերգներ, որոնց ընթացքում այցելուները ոչ միայն կարողացան վայելել լավ երաժշտություն, այլև համտեսել ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը։ Շարքի եզրափակիչ համերգը կայացավ մարտի 18-ին։ Այդ օրը FairWind ռոք խումբը ներկայացրեց թե ճանաչված հիթեր, թե բոլորովին նոր աշխատանքներ՝ այդ թվում «Սիրի» երգը։

главное ЕКЗ коньяк бурбон.jpg

«ARARAT-ի համար միշտ հետաքրքիր է որոնել և գտնել սպառողի հետ հաղորդակցման նոր ձևաչափեր։ ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը հենց իր նորարարությամբ և բացառիկությամբ պարտավորեցրեց շուկայավարական այլընտրանքային գործիքներ կիրառել և նոր իմաստներ հաղորդել ARARAT-ի կողմից տարբեր երկրներում հաջողությամբ ներդրված փորձին։ Ուրախ ենք, որ The Beatles Pub Yerevan-ի հետ մեր համատեղ նախաձեռնությունը շատ ու շատ այցելուների համար վերածվեց ջերմ և անկեղծ հիշողությունների», - նշում է Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման ղեկավար Աննա Ջավադյանը։

ЕКЗ коньяк бурбон паб Биттлз (3).jpg

«Ուրախ ենք, որ մեր փաբը այս նշանակալի իրադարձության մաս կազմեց։ Այս օրերին ARARAT կոնյակի հետ մեզ հասած մեղեդիները վստահաբար նոր գույներ ավելացրեցին մեր երեկոներին»,- պատմում է The Beatles Pub Yerevan-ի տնօրեն Ռուբեն Ալանակյանը։

ЕКЗ коньяк бурбон паб Биттлз (1).jpg

«Լինելով քաջատեղյակ ARARAT հայկական կոնյակի արժեքներին և տեսլականին՝ այս համագործակցության հնարավորությունը մեզ՝ որպես FairWind երևանյան ռոք խմբի համար, շատ ոգևորիչ էր։ Երբ առաջին անգամ լսեցինք ARARAT Bourbon Cask-ի մասին, հասկացանք, որ այն էներգիան, այն լիցքերը և սերը, որը դրված է այդ աննախադեպ կոնյակի մեջ շատ մոտիկ է երաժշտությանը, որ մենք նվագում ենք։ Կարծում եմ, սա շատ գեղեցիկ համագործակցության օրինակ է», - նշում է FairWind խմբի մենակատար Վարդգես Հովեյանը։

ЕКЗ коньяк бурбон паб Биттлз (4).jpg          

Հիշեցնենք, որ ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։