573.17
6.58
485
+26
Եղանակը Երևանում
Հայ

Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել

19:46
17 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար: Այս մասին հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Նա, մասնավորապես, մեղադրվում է նրա համար, որ, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Загружается новость ... "Лево"

Ըստ մեղադրանքի, Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, արդյունքում, 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Ս. Հ.-ին պատկանող ընկերությունների տրամադրության տակ: Նույն ժամանակահատվածում Ս. Հ.-ն բանկային իր հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը:

Պահանջված կաշառքի գումարի մյուս մասը` 8 մլն ԱՄՆ դոլար գումարը, Արամ Հարությունյանն իր մտերիմների օժանդակությամբ ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում բացված տարբեր հաշվեհամարներին փոխանցումներ կատարելու եղանակով, այնուհետև գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Արամ Հարությունյանը հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:55
08 Օգոստոսի 2020
Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարդասիրակա օգնությամբ առաջին ինքնաթիռը Հայաստանից ուղևորվեց Լիբանան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:05
08 Օգոստոսի 2020
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 ապօրինի շենք-շինություն կա․ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման (ՖՈՏՈ)
«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում կա ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ․ ՖՈՏՈ
19:08
08 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Ներկայացնում ենք առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը
16:04
08 Օգոստոսի 2020
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
Թորոսյանը կնշանակի նոր միավորված բուժկենտրոնի տնօրենին, իսկ ինչու՞ հեռացավ «Նորք» ինֆեկցիոնի տնօրենը. ԱՆ–ն մեկնաբանում է
12:00
08 Օգոստոսի 2020
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
Armenia Airways–ը սկսում է Երևան–Թեհրան–Երևան չվերթերը
11:00
08 Օգոստոսի 2020
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
200 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 40185–ի, մահացել է 8 մարդ
09:00
08 Օգոստոսի 2020
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Եղբոր կողմից քրոջ դաժան սպանության հանգամանքները, Բեյրութի հզոր պայթյունը, Սերժ Սարգսյանի անկեղծ զրույցը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:07
07 Օգոստոսի 2020
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
Հրապարակվել են Ռոբերտ Նազարյանին և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները
21:57
07 Օգոստոսի 2020
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի աշխատանքը
21:38
07 Օգոստոսի 2020
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ (ՎԻԴԵՈ)
Ինչպե՞ս են ՌԴ–ում առգրավում հայկական համարանիշերով մեքենաները. Մարուքյանը տեսանյութ է հրապարակել ու խոսել փոխվարչապետի հետ. ՎԻԴԵՈ
20:52
07 Օգոստոսի 2020
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
Չինաստանը կներդնի 10–15մլրդ դոլար  Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու համար
20:14
07 Օգոստոսի 2020
36 ժամ ջուր չի լինի Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
36 ժամ ջուր չի լինի Երևանի,  Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում