Առաջին պացիենտը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվեց Երևան (ՎԻԴԵՈ)

09.04.2019, 12:14
Ուղղաթիռով տեղափոխված պացիենտը 13–ամյա երեխա է։
Առաջին պացիենտը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվեց Երևան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սանավիացիոն ուղղաթիռն առաջին պացիենտին է տեղափոխել Երևան, ասվում է Առողջապահության նախարարության Facebook–ի էջում։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետև շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ:



Նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13 ամյա երեխայի մոտ վթարի հետևանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռի շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում նախորդ կիրակի։ -0-