Առաջին դասարան հնարավոր կլինի ընդունվել 7 տարեկանից․ ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների առանձնահատուկ կարիքը․ նախարար

13.05.2025, 10:52
Նախարարը հայտնել է, որ առաջին դասարան հնարավոր կլինի ընդունվել 7 տարեկանից
Առաջին դասարան հնարավոր կլինի ընդունվել 7 տարեկանից․ ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների առանձնահատուկ կարիքը․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները», – նշել է Անդրեասյանը Facebook–յան իր էջում։