Առաջին դասարան COVID-19-ի պայմաններում, Մարությանի սենսացիոն հայտարարությունը. ամափոփում ենք սեպտեմբերի14-ի լրահոսը

15.09.2020, 08:15

 ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ի առավել ուոշագրավ նորությունները:

  • Հայաստանում սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ն` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք 34 առողջացած:

  • Սահմանված կանոնների պահպանմամբ ավելի քան 38.000 երեխա նախօրեին գնաց առաջին դասարան։

  • Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սենսացիոն հայտարարություն է արել. Հայաստանի մայրաքաղաքը կարող է մնալ առանց գլխավոր ճարտարապետի:

  • ՊԵԿ-ի հաղորդմամբ, ընտրողներին կաշառք տալու և ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման ու ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ: 

  • ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն սեպտեմբերի 14-ից գտնվոմ է16–օրյա արձակուրդի մեջ։-0-