Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով, սպասվում է անձրև

14.11.2025, 15:14
Երևանում սպասվում է կարճատև անձրև, ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով, սպասվում է անձրև

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։

11-14-yerevan.jpg

Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

11-14-armenia.jpg

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։