Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը չի նվազելու, ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում ընդհանրապես չեն երևում․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)
17.10.2025,
10:48
Հոկտեմբերի 20–ից սկսած գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանը բարձրացում 4–5 աստիճանով․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը չի նվազելու, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ ցուրտ օդային հոսանքներ հորիզոնում ընդհանրապես չեն երևում։
«Ավելին, հոկտեմբերի 20–ից սկսած գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանը բարձրացում 4–5 աստիճանով։ Առանց տեղումների եղանակը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հոկտեմբերի 20–ը ներառյալ։ Միայն հոկտեմբերի 21–ին և 22–ին հանրապետության առանձին հատվածներում կունենանք կարճատև անձրևներ», – նշել է Սուրենյանը։

