Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով

16.10.2025, 10:30
Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց երկու ամսով
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց երկու ամսով։ 

Այսօր որոշումը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը։ 

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Տեր Մկրտչին ներկայացված մեղադրանքն առնչվում է օրինական հավաքներին խոչընդոտելուն կամ հարկադրելուն և ընտրական իրավունքին խոչընդոտելուն:

Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։