Արա Աբրահամյանը մոտ է ձախողման
02.03.2016,
11:02
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը մոտ է տապալման, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ըստ լուրերի՝ Արա Աբրահամյանը չի ցանկանում իր կուսակցության համար անհրաժեշտ ողջ ֆինանսավորումը միանձնյա իրականացնել, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ նախաձեռնությունն առավել քան ռիսկային է, և հնարավոր է՝ իր նորաստեղծ կուսակցությանը չհաջողվի 2017-ի Աժ ընտրություններում մանդատ ստանալ, և ձեռնարկը տապալվի։
Այս կապակցությամբ Աբրահամյանը վերջին ամիսներին փորձել է իր կուսակցության հիմնադրման համար այլ «ներդրողներ» գտնել՝ ընդհուպ մինչև ԱՄՆ-ից։
Թերթը փորձել է այս լուրերը ճշտել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից, որը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահն է, ասել է, թե Արա Աբրահամյանի վստահելի անձանցից մեկը։
Սակայն թերթի հետ զրույցում նա ասել է. «Այդ հարցերով զբաղվում է միայն նա, իրեն են դիմում։ Ինձ հետ այդ հարցը կապ չունի»»,–գրում է թերթը։ -0-