570.6
6.64
485
+27
Եղանակը Երևանում
Հայ

Արա Բաբլոյանը պարզաբանել է Փաշինյանին իշխանության գալու հարցում թույլ տված խախտման մասին իր հայտարարությունը

13:52
25 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեկնաբանություններ է ներկայացրել ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանի` հոկտեմբերի 23–ին արված հայտարարության վերաբերյալ։

Լրագրողների հետ զրույցում Բաբլոյանն ասել է. «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»:

Загружается новость ... "Право"

ՀՔԾ–ից հայտնել են, որ տվյալ հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցումներ են ստացվում ԶԼՄ–ներից։

Գերատեսչությունում բառացի մեջբերել են Արա Բաբլոյանի խաըասխանը քննիչի` այդ հայտարարությանը վերաբերող հարցին։

«Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»,– ասել է Բաբլոյանը։

Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է անցնում Հատուկ քննչական ծառայությունում Հայաստանի ՔՕ 300–րդ հոդվածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը) քրեական գործի նախաքննությամբ։ Հինգշաբթի նա հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության, որից հետո ասել է, որ չի կատարել որևէ խախտում, բացի այն մեկից, որն ավելի վաղ խոստովանել է։ -0-



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
12 Օգոստոսի 2020
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից ՌԴ դրամական փոխանցումներ իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից ՌԴ դրամական փոխանցումներ իրականացնելու համար
19:55
12 Օգոստոսի 2020
Քանյե Ուեսթի Yeezy բրենդի սպորտային կոշիկների նոր դիզայնը ցնցել է համացանցի օգտատերերին (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթի Yeezy բրենդի սպորտային կոշիկների նոր դիզայնը ցնցել է համացանցի օգտատերերին. ՖՈՏՈ
19:24
12 Օգոստոսի 2020
ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ունի (ՖՈՏՈ)
ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ունի. ՖՈՏՈ

19:13
12 Օգոստոսի 2020
Նազենի Հովհաննիսյանի աղմկահարույց գրառումն ու արտակարգ դրության երկարաձգումը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Նազենի Հովհաննիսյանի աղմկահարույց գրառումն ու արտակարգ դրության երկարաձգումը. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:25
12 Օգոստոսի 2020
Novatel ՍՊԸ–ն հայտնել է «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մտադրության մասին. ինչ նպատակ է հետապնդում ընկերությունը
Novatel ՍՊԸ–ն հայտնել է «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերը գնելու մտադրության մասին. ինչ նպատակ է հետապնդում ընկերությունը
16:52
12 Օգոստոսի 2020
Մարդիկ հարսանիք են անում, ուտուշ-խմուշ ա. Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել 60 մարդու մասնակցությամբ հարսանիքներ
Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, մենք մեր հարսանիքները պետք է հնարավորինս շատ մարդկանցով անենք. Սասուն Միքայելյանը՝ Տիգրան Ավինյանին
15:54
12 Օգոստոսի 2020
Մենք փակ չենք պահում սահմանը, դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում. արտգործնախարարը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին
Մենք փակ չենք պահում սահմանը, դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում. արտգործնախարարը՝ ՌԴ մեկնել ցանկացողներին

14:53
12 Օգոստոսի 2020
Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը․ Ավինյան
Հանվելու է անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները
14:01
12 Օգոստոսի 2020
Երևանում այսօր սպասվում է մինչև 34 աստիճան տաքություն
Օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
13:05
12 Օգոստոսի 2020
Երևանի կենտրոն համայնքի գազամատակարարումը դադարեցվել է․ հայտնի են վերականգնման ժամկետները
Երևանի կենտրոնի որոշ հասցեների գազամատակարարումը դադարեցվել է․ հայտնի են վերականգնման ժամկետները
12:20
12 Օգոստոսի 2020
Հայաստանում՝ Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են որոշ սահմանափակումներ (ՎԻԴԵՈ)
Մեղմացվել են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները. ՀՀ-ում Արտակարգ դրության նոր պայմանները․ ՎԻԴԵՈ
11:38
12 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին է մահացել․ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ