+10
Եղանակը Երևանում
Հայ

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. ՀՀ նախագահն ուղերձ է հղել Ցեղասպանության 104–րդ տարելիցի կապակցությամբ

10:06
24 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը», – նշվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարեւոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով», – նշել է ՀՀ նախագահը։ 

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը», – ընդգծել է Արմեն Սարգսյանն իր ուղերձում:

Նրա խոսքով, այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը:

«Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները», – նշել է ՀՀ նախագահը:

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։ 1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են մասնավորապես, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Գերմանիան, Իտալիայի պատգամավորների պալատը, ԱՄՆ–ի 49 նահանգները (բացի Միսիսիպիից), Սիրիան, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել