«Անկոչ հյուր», կամ ինչպես է Փաշինյանը մասնակցել գիրք նվիրելու «հատուկ օպերացիային» (ՎԻԴԵՈ)

19.02.2020, 20:41
«Անկոչ հյուր», կամ ինչպես  է Փաշինյանը մասնակցել գիրք նվիրելու «հատուկ օպերացիային». ՎԻԴԵՈ
«Անկոչ հյուր», կամ ինչպես  է Փաշինյանը մասնակցել գիրք նվիրելու «հատուկ օպերացիային» (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Գրքի նվիրատվության օրվա միջոցառմանը, որը տեղի է ունենում ամեն տարի Հայաստանում` հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:

Կառավարության ղեկավարն այցելել է Երևանի բնակելի շենքերից մեկը, և բնակիչներին գրքեր  նվիրել::

Նա յուրաքանչյուրին 2-ական գիրք է նվիրել. մեկը տանտերերի համար, մյուսը՝ որպեսի նրանք նվիրեն ուրիշին: Վարչապետը բոլոր գրքերը ստորագրել է:

Նվեր ստացողներից մեկն էլ պատասխան գիրք է նվիրել Վարչապետին՝ XX դարի հայտնի հայ բանաստեղծ Դանիելա Վարուժանի ստեղծագործությունների ժողովածուն:

«Մեր «հատուկ օպերացիան» ավարտված է»,- ասել է Փաշինյանը՝ շենքից դուրս գալիս:-0-