437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Անկախության օրը Երևանում. «սելֆիի ժամ», զինվորական նվագախմբերի շքերթ և նկարչություն կավճով (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

17:36
21 Սեպտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անկախության օրվան նվիչված տոնական միջոցառումներ են անցկացվում ուրբաթ Երևանում և հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում։ Հիմնական հանդիսությունները սկսվել են առավոտից Հանրապետության Հրապարակում։

Մանկական քաղաք և նկարչություն կավիճներով

День независимости

Առավոտից Հրապարակում կազմակերպվել է Մանկական քաղաք, որտեղ մանուկները ծնողների հետ կարող են շփվել ծաղրածուների, հայտնի մուլտֆիլմների կերպարների հետ։ Տոնական միջոցառումներին եկած ընտանիքները կարող են ժամանց ունենալ հենց հրապարակում տեղակայված սրճարանում։
День независимости

Հրապարակը վերածվել է իսկական մանկական ալբոմի։ Մեքենաներ, տներ, ծառեր` երեխաների երևակայությունն անսահման է։ Ամենուր ներկա է հայկական եռագույնը։
Ազգային դրոշի գույներ կարելի է տեսնել նաև հենց մանուկների վրա` ներկած այտեր, հյուսերի մեջ ժապավեններ, հագուստ։

Սելֆիի ժամ

День независимости

Հրապարակ եկածները կարողացել են սելֆի անել հայտնի հասարակական և քաղաքական գործիչների, հայտնի դերասանների հետ հատուկ դրա համար հատկացված ժամին։

День независимости

Լուսանկարվելու խնդրանքներին արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտնի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, հումորիստ Աշոտ Ղազարյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը։

День независимости

Ինչպես ավելի վաղ ասել էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սելֆիի ժամի անցկացման գաղափարը ոչ թե հենց լուսանկարվելն էր, այլ հայտնի մարդկանց հետ սովորական քաղաքացիների շփումը։ Այնուամենայնիվ, քաղաքացիները նախընտրել են լուսանկարվել ոչ միայն հայտնի մարդկանց, այլ նաև մայրաքաղաքի սովորական հյուրերի հետ։ Շատերը պարզապես իրենք իրենց են նկարել։

День независимости

Վերնիսաժ և ազգագրական տաղավարներ

День независимости

Հայաստանի պատմության ազգային թանգարանի և պատկերասրահի շենքի մոտ կազմակերպվել է հայ ժամանակակից նկարիչների և ճարտարապետների ստեղծագործությունների ինքնատիպ «Վերնիսաժ»։ Նկարներն ու քանդակները ներկայացնում են ոճերի լայն շրջանակ` ավանդական հայկական դասականից մինչև պոստմոդեռն։

День независимости

Հրապարակում տեղադրվել են էթնոգրաֆիկ տաղավարներ, որտեղ տեղական կազմակերպությունները ներկայացնում են թատերականացված բեմադրություններ` հայկական ավանդական ընտանիքի կյանքից։ Այստեղ կարելի է համտեսել հայկական ավանդական ճաշատեսակներ, լուսանկարվել հայկական տարազով։

Փողային նվագախմբերի շքերթ

День независимости

Տոնական միջոցառումներին մասնակցեցին նաև ՀՀ ՊՆ–ի, ոստիկանության, ԱԻՆ–ի և ԱԱԾ–ի փողային նվագախմբերը, որոնք, նվագելով, քայլերթով անցան Հանրապետության Հրապարակով։ Վերջում նրանք համատեղ կատարեցին հայ կոմպոզիտորների մի քանի ստեղծագործություններ` հայտնի զինվորական դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։

Համերգային միջոցառումներ

Հրապարակում տեղադրվել է երկու բեմ երաժշտական և թատերական խմբերի ելույթների համար։ Այս տարի միջոցառման առանձնահատկությունն այն է, որ տոնական միջոցառումներ կազմակերպվել են քաղաքի տարբեր հատվածներում։ Ողջ քաղաքում հնչում է երաժշտություն, իսկ երեկոյան երևանյան երկինքը կլուսավորվի տոնական հրավառությամբ։

Տոնի պատմությունը

День независимости

Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 27–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ Ներկայիս Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ Հանրապետություն: Նրանից առաջ եղել են Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.) և Հայկական ԽՍՀ-ն (1920-1991 թթ.)։ Հայկական պետականությունը վերականգնվել է իր գոյության և ազգային ինքնության պահպանման համար ժողովրդի բազմադարյա պայքարի արդյունքում–0–




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով