Անհայտ անձը Հայաստանում ֆինանսական բուրգ է ստեղծել
15.11.2018,
21:02
Հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենրիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել ՌԴ քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ոստիկանություն ստացված ՌԴ քաղաքացու առցանց դիմումի քննարկման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել և ղեկավարում է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն:
Դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` կեղծ ձեռնարկատիրություն։
Կատարված ստուգումների նախնական արդյունքներով՝ կազմակերպությունը քաղաքացիների հետ պայմանավորվել է ճանապարհորդական փաթեթներ տրամադրելու ծառայության դիմաց նյութական օգուտի շուրջ:
Մասնավորապես՝ անձը, պարտադիր կերպով գնելով հյուրանոցի ամրագրման փաթեթ, դառնում է ցանցի անդամ, ինչից հետո փորձում է այլ քաղաքացիների ներգրավել նշված ցանցի մեջ՝ առաջարկելով նրանց գնել հյուրանոցի ամրագրման փաթեթ, ինչի արդյունքում ստանում է միավորներ, որը հետագայում վերածվում է գումարի:
Քրեական գործով օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ՝ գործով պարզված և կազմակերպության գործունեությունում ակտիվ դերակատարում ունեցող անձանց բնակության վայրերում:
Կատարվում է քննություն։ -0-

Загружается новость ... "Лево"