Անհավանական տաք փետրվար է սպասվում Երևանում

07.02.2018, 19:18
Հայաստանում փետրվարին ոչ բնորոշ եղանակային պայմաններ են դիտվում։
Անհավանական տաք փետրվար է սպասվում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում փետրվարին ոչ բնորոշ եղանակային պայմաններ են դիտվում։

Հայհիդրոմետկենտրոնի տվյալների համաձայն, գործանականորեն երկրի բոլոր մարզերում ցերեկային ժամերին դիտվում են դրական ջերմաստիճաններ, միայն լեռնային որոշ հատվածներում և հյուսիսային շրջաններում գրանցվում են 6-8 աստիճանի հասնող գիշերային սառնամանիքներ։

Գարնանային ջերմ եղանակ է սպասվում նաև Երևանում։ Այսպես, առաջիկա չորս օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդը կտազանա մինչև 13-15 աստիճան, երկուշաբթի` փետրվարի 12–ին, սնդիկի սյունը ցույց կտա 15-17 աստիճան տաքություն։

Загружается новость ... "Лево"

Հաղորդվում է նաև, որ Երևանում 19 տարիների ընթացքում գրանցված օդի առավելագույն ջերմաստիճանը 1999 թվականի փետրվարի 8–ի դրությամբ կազմել է 14.1 աստիճան տաքություն։

Միաժամանակ, հինգշաբթի կանխատեսվում է չոր եղանակ, փետրվարի 9-11–ը` առանձին շրջաններում, 12–ին` հանրապետության մարզերի մեծամասնությունում սպասվում են թույլ տեղումներ։ Երևանում այդ օրերին հնարավոր է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ -0-