Անձրևոտ աշխատանքային շաբաթ է սպասվում Հայաստանում

12.04.2016, 10:30
Առաջիկա հինգ օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում և մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում:
Անձրևոտ աշխատանքային շաբաթ է սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Առաջիկա հինգ օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում և մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Երեքշաբթի առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևանում անձրև և ամպրոպ է սպասվում ապրիլի 15-16–ին` առավելապես օրվա երկրորդ կեսին։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում մինչև 18-20 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:-0-