415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԱՆ–ն կոչ է անում առանց նախապայմանի ազատ արձակել ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողներին

15:39
28 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեից սկսած Հայաստանի ամբողջ բժշկական հանրության, բազմաթիվ քաղաքացիների, արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից հնչեցին զինյալներին ուղղված բազում կոչեր` Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ վերցված բուժաշխատողներին ազատ արձակելու մասին։

ՀՀ առողջապահության նախարարությունը, միանալով մեր բազմաթիվ քաղաքացիների և բժշկական հանրության հորդորներին, ևս մեկ անգամ կոչ է անում առանց որևէ նախապայմանի ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդման մեջ նշվում է, որ բուժաշխատողներին պահելու քայլը դուրս է մարդասիրության բոլոր սահմաններից և անընդունելի ողջ աշխարհում:

Առողջապահության նախարարին չհաջողվեց հանդիպել զինված խմբի անդամների հետ>>

«Երեկ բուժակին ազատ արձակելու խոհեմ քայլը միայն դրական արձագանք է ստացել հանրության շրջանում։ Բայց և հանրությունը չի կարող ընդունել այն փաստը, որ ձեռք է բարձրացվում մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագետների նկատմամբ, ովքեր մեր երկրի համար ստեղծված լարված ու դժվարին այս օրերին գիշեր ու զօր, առանց տրտունջի, անկախ բոլոր հանգամանքներից շարունակում են բարձրակարգ բժշկական օգնություն տրամադրել ինչպես բոլոր քաղաքացիներին, այնպես էլ` վիրավորումներ ստացած տուժածներին` պատվով կատարելով մասնագիտական իրենց պարտքը, հավատարիմ մնալով իրենց երդմանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և պահանջում է ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս