Նախօրեին՝ օգոստոսի 20-ին Ամուլսարի պահապանները Երևանում
անցկացրեցին բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման: Ակցիան սկսել էին բնապահպանները Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց, իսկ շուտով նրանք միացել էին Ջերմուկից ավտոերթով եկած ջերմուկցիները: Հետո բնապահպաններն ու ջերմուկցիները միասին Ազատության հրապարակից
շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ՝ կառավարության շենք, որտեղ էլ ակցիան
ավարտվեց: