Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիան ավարտվեց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին Երևանում անցկացվեց այս ամիսների ընթացքում խոշորագույն բողոքի ակցիան: Այն նվիրված էր Ամուլսարի շահագործան խնդրին:
Ակցիան մեկնարկել էր Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց, իսկ շուտով բնապահպաններին միացել էին Ջերմուկից ավտոերթով եկած ջերմուկցիները: Հետո բնապահպաններն ու ջերմուկցիները միասին Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ՝ կառավարության շենք:
Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքի ակցիան անցկացրեցին լռության մեջ, որը խորհրդանշում էր Ամուլսարի խնդրի շուրջ կառավարության լռությունը: Դրանից հետո ընթերցվում է հանքում կատարված փորձաքննությունն անվավեր ճանաչելու և Ամուլսարի շահագործումը դադարեցնելու պահանջը:
Մինչդեռ բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում էին հնչեցնել իրենց կարգախոսները և մեղադրել կառավարությանը խոստումները չպահելու մեջ, երեխաները կառավարության դիմաց նկարում էին Ամուլսարի և Ջերմուկի տեսարանները:
Հավաքվածների շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Ամուլսարի մոտակայքում հինգշաբթի բախում է տեղի ունեցել Lydian-ի աշխատակիցների և տեղի բնակիչների միջև:
Կառավարության շենքի դիմաց մեկ ժամ տևած բողոքի ակցիայից հետո ակտիվիստները տեղափոխվեցին այգի, որը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության դիմաց: Բողոքի ակցիայի մասնակից Շիրակ Բունիաթյանը հայտնել է, որ ավտոերթը կարող է անհնազանդության շարժման սկիզբը դառնալ, եթե չտրվի Ամուլսարի խնդրի լուծումը:
Շուտով ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ ակցիան ավարտվել է, իսկ հետագա գործողությունների մասին տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ:
Ամուլսարի խնդիրը
Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, դադարեցվել է 2019թ.–ի փետրվարից` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։
2019թ.–ի օգոստոսին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։
Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։-0-