Ամուլսարի հանքի տարածքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ
10.11.2025,
16:47
Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր, համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, հայտնում են գերատեսչությունից։
«Վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

