437.67
4.35
404.35
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական, և ՀՀ վարորդական իրավունքները կճանաչվեն ՌԴ տարածքում. Պետդումայի խոսնակ

17:19
17 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանի օրենսդրությունում ամրագրել ռուսերենի պաշտանական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն։ Այս մանին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքում ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող անձանց կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների օգտագործման արգելքը։ Ընդ որում` հուլիսի 14-ին Պետդուման ընդունել է օրենք, որով Ղրղըզստանի, ինչպես նաև ռուսերենը որպես պաշտոնական լեզում ամրագրած այլ երկրների քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում աշխատել որպես պրոֆեսիոնալ վարորդներ` ազգային վարորդական վկայականների հիման վրա։

Загружается новость ... "Право"

«Ես կարող եմ միայն ասել. ամրագրեք այն (ռուսերենը) որպես պաշտոնական, այդ դեպքում օրենքի դրույթը մեխանիկորեն կտարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա»,– ասել է Վոլոդինը երկուշաբթի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում, որտեղ բարձրացվել է Ռուսաստանում վարորդների` ազգային վարորդական իրավունքով աշխատելու արգելքի վերաբերյալ հարցը։

Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական իրավունքների վերաբերյալ հարցը բարձրացրել է Բաբլոյանը։ Նրա կարծիքով, Պետդումայի կողմից օրենքն ընդունելուց հետո, որով Ղրղըզստանի և ռուսերենը պաշտոնական լեզու ճանաչած պետությունների քաղաքացիները ազգային վարորդական իրավունքով աշխատելու իրավունք են ստացել, «Հայաստանի քաղաքացիները, փաստորեն, հայտնվել են «խաղից դուրս» վիճակում»։

«Երբ մենք քննարկում էինք այս հարցը, մենք ընդգծում էինք, որ այդ դրույթը տարածվում է միայն այն երկրների նկատմամբ, որտեղ դա (ռուսերենի պաշտոնական կարգավիճակը) ամրագրված է սահմանադրությամբ, ամրագրված է օրենսդրությամբ»,- իր հերթին բացատրել է Վոլոդինը։

Ղրղըզստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված է, որ այդ երկրում ռուսերենն օգտագործվում է որպես պաշտոնական լեզու։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ