ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի ամփոփել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն, հանրապետության խորհրդարան է անցել քաղաքական 4 ուժ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը», «Ելք» դաշինքը և Դաշնակցությունը:
Վերջնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 575 786 մարդ
2 585 468 ընտրողներից:
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավաքել է 770 հազար 441 ձայն ( ընտրությունների հաջորդ օրը հրապարակած նախնական տվյալներով, ՀՀԿ-ն հավաքել է քվեների 49,12% -ը): «Ծառուկյան դաշինքը», վերջնական տվյալներով, հավաքել է 428 հազար 836 ձայն, կամ մեկ շաբաթ առաջ հրապարակած տվյալներով՝ շուրջ 27%. «Ելք» դաշինքը հավաքել է 122 հազար 65 ձայն (ապրիլի 3-ի տվյալներով՝ մոտ 7,8%), Դաշնակցությունը՝ 103 հազար 48 ձայն (գրեթե 6,6%):
Մյուս դաշինքներն ու կուսակցությունները չեն հավաքել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ տոկոսները: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում