Ամփոփվել են Սևակի արձանի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները
16.12.2025,
17:18
Նշվում է, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Ամփոփվել են Լ․ Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Այս մասին նշված է Պարույր Սևակի տուն-թանգարանի Facebook-յան էջում։
Տուն-թանգարանն ընդգծում է, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը։
Նշենք, որ սոցցանցերում արդեն շուրջ 10 օր է չեն դադարում բուռն քննարկումները Զանգակատան դպրոցի բակում տեղադրված հռչակավոր բանաստեղծ Պարույր Սևակի արձանի շուրջ։ Հիմնական պնդումներն այն մասին են, որ տրավերտինից քանդակված կիսանդրին չի արտացոլում Սևակին, նրա կերպարը։

