«Ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք». Արարատ Միրզոյանին հունից հանեց լրագրողների հարցը (ՎԻԴԵՈ)

13.03.2025, 13:51
Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավ լրագրողների հարցից․ ՎԻԴԵՈ
«Ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք». Արարատ Միրզոյանին հունից հանեց լրագրողների հարցը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին կառավարության նիստից հետո։ 

Լրագրողներից մեկի հարցը, թե «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», Միրզոյանին հունից հանեց։ 

Միրզոյանը ամոթանք տվեց լրագրողներին, լրագրողներն էլ ասացին՝ «ամոթ Ձեզ»։ 

«Երբ ձեզնից որևէ մեկն ասում է՝ «մենակ թուրք գործընկերների՞ն եք պատասխանում», ես իրավունք ունեմ ասելու՝ ամոթ ձեզ, չափերի մեջ մնացեք»,- ասաց Միրզոյանն ու հեռացավ։ 

Լրագրողներից մեկն էլ նշեց, թե նախարարն ագրեսիվ  է ու նորմալ չի շփվում լրագրողների հետ։


 Տեսանյութը՝ 24TV–ի