ԱՄՆ նախագահ Օբաման այս անգամ էլ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ANCA
22.04.2016,
13:30
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ողբերգական իրադարձություններն իր ամենամյա ուղերձում կրկին չի անվանի ցեղասպանություն:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ողբերգական իրադարձություններն իր ամենամյա ուղերձում կրկին չի անվանի ցեղասպանություն, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (Armenian National Committee of America - ANCA)։
Ինչպես հայտնում է ANCA–ն, այդ մասին կոմիտեին հայտնել են ԱՄՆ–ի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնատար անձինք։
Ըստ ավանդույթի ապրիլի 24–ին ԱՄՆ նախագահները դիմում են հայ ժողովրդին զորակցության և կարեկցանքի խոսքով: Սակայն «ցեղասպանություն» տերմինը ուղերձում փոխարինվում է այլ ձևակերպումներով` «ջարդ», «կոտորած», «մեծ ողբերգություն»: Այնուամենայնիվ, Սպիտակ տան ներկայիս տերը, որը մինչ նախագահ ընտրվելը խոստացել էր պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ուղերձում մի քանի անգամ կիրառել է հայկական «Մեծ եղեռն» արտահայտությունը, ինչը, ըստ էությասն, նշանակում է «Ցեղասպանություն»:
«Փաստացիորեն, Օբաման կավարտի իր նախագահությունն այնպես, ինչպես և սկսեց` զիջելով Թուրքիայի ճնշմանը և դավաճանելով իր խոստմանն ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին», - հայտարաարեց ԱՀԱԿ –ի գործադիր տնօրեն Արամ Ամպարյանը (Armenian National Committee of America - ANCA) Սպիտակ տան ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին։
Ամպարայնը շատ վտանգավոր անվանեց Օբամայի ցանկության բացակայությունը դիմակայելու Թուրքիային Հայոց ցեղասպանության ճամաչման հարցում և ելույթ ունենալ ընդդեմ Անկարայի ու Բաքվի կողմից հակայակական կողմի դեմ ցուցաբերած ագրեսիայի:
«Վերջինս Էրդողանին և Ալիևին կդրդի լարվածության սրման և կստեղծի լայնածավալ արյունահեղություններ հայերի դեմ», - ասել է նա:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-