+9
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է Հայաստանում երկարացված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցը

13:00
21 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը անդրադարձել է ՀՀ–ում երկարացված վավերականության ժամկետով անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին:

Նախօրեին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը հայտնել էր, որ Հայաստանում անձնագրերի վավերականության ժամկետն այլևս չի երկարացվի։

«Շատ երկրներ, հատկապես ԱՄՆ–ն և Շենգեն գոտու երկրները մուտքի վիզաներ չեն տրամադրում վավերականության ժամկետը երկարացրած անձնագրերով կամ ընդհանրապես արգելում են երկիր մուտք գործել այն անձանց, ովքեր ունեն նման անձնագրեր, ինչը որոշակի անհարմարություն է առաջացնում ՀՀ քաղաքացիների շրջանում», – ասել է Եղիազարյանը։

Загружается новость ... "Лево"

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում:

«Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե իհարկե հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են»,–ասված է հաղորդագրության մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում