416.84
4.2
391.44
+16
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել Հայաստանի դպրոցներին 140 մլն դոլարի դրամաշնորհի հատկացման հավանականությունը

16:04
23 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Միացյալ Նահանգները պատրաստ են Հայաստանի հանրակրթական դպրոցներին 140 մլն դոլարի կրթական դրամաշնորհ հատկացնել` գիտության, տեխնոլոգիայի, ինժեներական գործի, արվեստի ու մաթեմատիկայի (STEAM) ոլորտների համար:

Այդ մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի նամակում, որը երեքշաբթի իր պաշտոնական էջում հրապարակել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

«Հուսով ենք, որ հայկական կառավարությունն առաջընթաց կգրանցի այս տարի «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի չափանիշներին համապատասխան: Այդ դեպքում Կորպորացիայի տնօրենների խորհուրդը կկարողանա դիտարկել Հայաստանի դիմումն ամեն տարի անցկացվող ընտրություններում», - նշեց Պոմպեոն:

Загружается новость ... "Право"

Նա նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում կայացած խաղաղ ու սահմանադրական իշխանափոխության հետ կապված, հաստատել է բարեկամական կապերը հայ ժողովուրդի հետ, խոստացել է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ` ընդհանուր շահերն առաջ մղելու նպատակով:

Ավելի վաղ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն մի շարք հանդիպումներ է անցկացրել Սպիտակ տան ու Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչների, ինչպես նաև Կոնգրեսի առաջատար ներկայացուցիչների հետ, որոնք կողմ են հանդես գալիս, որ Հայաստանին ու Վրաստանին տրամադրվի ավելի քան 75 մլն դոլար` դպրոցական ենթակառուցվածքների բարելավման, 30 մլն դոլար` STEAM կրթական նախագծերի և ավելի քան 15 մլն դոլար մասնագիտական կրթական ծրագրերի համար` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճող պահանջարկը բավարարելու համար: Ըստ էության, դրամաշնորհը նախատեսված կլինի հինգ տարի ժամկետով ու կկառավարվի կորպորացիայի կողմից, որպեսզի օգտվելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր ուսանողները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
15:18
22 Ապրիլի 2024
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
13:42
22 Ապրիլի 2024
7 անձ է ձերբակալվել Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ի 7 անդամներ ձերբակալվել են Տավուշում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
12:18
22 Ապրիլի 2024
Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը
Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։ Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը
11:15
22 Ապրիլի 2024
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Տավուշցիները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում
10:34
22 Ապրիլի 2024
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ