Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ԱԱԾ

27.09.2020, 15:57
Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը
Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հայ հանրությանն ուղարկվող հաղորդագրությունների մասին։ 

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:

 «Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է ԱԱԾ-ի մամուլի հաղորդագրության մեջ:-0-