635.08
7.06
522.1
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը ճանաչվել է ՀՀ տարվա լավագույն բանկ` արժանանալով Euromoney 2019 Գերազանցության մրցանակին

19:02
11 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այդ մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:

Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ:

Արդեն 28 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Հաղորդվում է, որ Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին:

Արդեն 50 տարի է, ինչ Euromoney-ն լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Վերջին 12 ամսվա ընթացքում ամսագրին հարցազրույց է տվել աշխարհի տարբեր երկրների բանկերի շուրջ 100 տնօրեն, ֆինանսների նախարար ու կենտրոնական բանկի նախագահ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել Euromoney-ի պաշտոնական կայք:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): -0-



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:30
11 Մայիսի 2021
Առցանց ապառիկ գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և «ԻԴԵԱԼ համակարգ»-ի միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես կայքից և ստանալ զեղչեր
16:13
11 Մայիսի 2021
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին, ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ–ն պարզաբանում է
14:37
11 Մայիսի 2021
Հայաստանում զբոսաշրջությունը վերականգնվում է. փորձագետը նշել է ոլորտի ամբողջական վերականգնման ժամկետները
Հայաստանում զբոսաշրջությունը վերականգնվում է. փորձագետը նշել է ոլորտի ամբողջական վերականգնման ժամկետները

11:04
11 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 243 նոր դեպք, 475 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 243 նոր դեպք, 475 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
10:36
11 Մայիսի 2021
Համաշխարհային 2 ռեկորդ 1 օրում, ԱԻՆ–ի հրշեջ փրկարարը նոր ռեկորդ է սահմանել`նվիրված 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Համաշխարհային 2 ռեկորդ 1 օրում, ԱԻՆ–ի հրշեջ փրկարարը նոր ռեկորդ է սահմանել`նվիրված 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:28
10 Մայիսի 2021
ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
23:01
10 Մայիսի 2021
Օրենքով գողին կալանավորել են, Փաշինյանն էլ դարձել է վիճաբանության պատճառ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Օրենքով գողին կալանավորել են, Փաշինյանն էլ դարձել է վիճաբանության պատճառ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:51
10 Մայիսի 2021
Փաշինյանը 2–րդ անգամ չընտրվեց վարչապետ, Ազգային ժողովն արձակվեց
Փաշինյանը 2–րդ անգամ չընտրվեց վարչապետ, 7-րդ գումարման Ազգային ժողովն արձակվեց
18:35
10 Մայիսի 2021
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
16:07
10 Մայիսի 2021
Վիճաբանություն ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ.ՎԻԴԵՈ
14:13
10 Մայիսի 2021
Փաշինյան. առաջիկայում մեզ սպասվում է ամենասենսացիոն նորություններից մեկը (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. առաջիկայում մեզ սպասվում է ամենասենսացիոն նորություններից մեկը.ՎԻԴԵՈ
13:24
10 Մայիսի 2021
Փաշինյանը նշել է երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը
Փաշինյանը նշել է երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը