635.31
7.06
522.37
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկ․ ավելի քան 18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ վարկ՝ բիզնեսի աջակցության նպատակով

17:08
24 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկը շարունակում է ակտիվ վարկավորումը բիզնես ոլորտում՝ հարյուրավոր ընկերությունների հնարավորություն ընձեռելով ստեղծված իրավիճակում ապահովել իրենց անխափան գործունեությունը։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում Ամերիաբանկը սատարել է բազմաթիվ ընկերությունների՝ օգնելով դիմակայել ճգնաժամին և շարունակել իրենց բնականոն աշխատանքը։ Ըստ նշված ծրագրերի ներքո բավարարված վարկերի ծավալի՝ Ամերիաբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգում ամենամեծն է` 37%:

«Տեղեկացնում ենք նաև, որ բացի ՀՀ կառավարության կողմից Ամերիաբանկի միջոցով բիզնեսին տրամադրված վարկային միջոցներից, բանկը իրականացրել է ակտիվ վարկավորում նաև սեփական ռեսուրսների հաշվին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բանկի հաղորդագրության համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին, բանկը տնտեսության ամենատարբեր ճյուղերի տրամադրել է   18.5 մլրդ ՀՀ դրամ արտոնյալ պայմաններով վարկեր՝ սեփական ռեսուրսների հաշվին։

«Հիշեցնենք նաև, որ բիզնեսի աջակցության ծրագրերը շարունակվում են։ Վարկի հայտ ներկայացնելու համար կարող եք անցնել կից հղումով և լրացնել հայտադիմումը՝ https://bit.ly/2wN6nBb»,- նշվում է հայտարարության մեջ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:28
10 Մայիսի 2021
ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
23:01
10 Մայիսի 2021
Օրենքով գողին կալանավորել են, Փաշինյանն էլ դարձել է վիճաբանության պատճառ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Օրենքով գողին կալանավորել են, Փաշինյանն էլ դարձել է վիճաբանության պատճառ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:51
10 Մայիսի 2021
Փաշինյանը 2–րդ անգամ չընտրվեց վարչապետ, Ազգային ժողովն արձակվեց
Փաշինյանը 2–րդ անգամ չընտրվեց վարչապետ, 7-րդ գումարման Ազգային ժողովն արձակվեց
18:35
10 Մայիսի 2021
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
Շրջանավարտներն այս տարի չեն մնա առանց «Վերջին զանգի», բայց կլինեն սահմանափակումներ
16:07
10 Մայիսի 2021
Վիճաբանություն ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ.ՎԻԴԵՈ
14:13
10 Մայիսի 2021
Փաշինյան. առաջիկայում մեզ սպասվում է ամենասենսացիոն նորություններից մեկը (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. առաջիկայում մեզ սպասվում է ամենասենսացիոն նորություններից մեկը.ՎԻԴԵՈ
13:24
10 Մայիսի 2021
Փաշինյանը նշել է երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը
Փաշինյանը նշել է երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը
12:11
10 Մայիսի 2021
Փորձ երկրորդ. ԱԺ–ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը (ՈւՂԻՂ)
Փորձ երկրորդ. ԱԺ–ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը.ՈւՂԻՂ
12:02
10 Մայիսի 2021
Դեկտեմբեր՝ մայիսին. Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեկտեմբեր՝ մայիսին. Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղացել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:24
10 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. Հաստատվել է 83 նոր դեպք, 622 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. Հաստատվել է 83 նոր դեպք, 622 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
20:51
09 Մայիսի 2021
Քոչարյանը նշել է Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները (ՎԻԴԵՈ)
Քոչարյանը նշել է Հայաստանի առջև ծառացած երեք գլխավոր խնդիրները.ՎԻԴԵՈ
17:52
09 Մայիսի 2021
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» առաջնորդները ստորագրեցին հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ–ի և «Վերածնվող Հայաստանի» առաջնորդները ստորագրեցին  հռչակագիր «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին