Ամառը վերադառնում է Հայաստան. օդերևութաբաններ
24.06.2016,
10:55
Առանց տեղումների պայծառ եղանակ և ջերմացում է սպասվում Հայաստանում կիրակի օրվանից:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Առանց տեղումների պայծառ եղանակ և ջերմացում է սպասվում Հայաստանում կիրակի օրվանից, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում Երևանում և հանրապետության մարզերում հունիսի 23-25–ը, իսկ հունիսի 26–ին` հարավ–արևելյան շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, հունիսի 27-28–ին ամենուրեք առանց տեղումների եղանակ կդիտվի։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։
Օդի ջերմաստիճանն առաջիկա երեք օրերին չի փոխվի, իսկ կիրակի և երկուշաբթի կտաքանա 4-5 աստիճանով։
Երևանում ուրբաթ և շաբաթ սպասվում է 30-32 աստիճան տաքություն, իսկ երեքշաբթի օդը ցերեկային ժամերին կտաքանա մինչև 35-37 աստիճան։ -0-