Ամառը սարերի հետևում չէ. Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան

15.05.2019, 12:43
Ամառը սարերի հետևում չէ. Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան:
Ամառը սարերի հետևում չէ. Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, մայիսի 15-19-ը Երևանում և հանրապետության բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում չորեքշաբթի և հինգշաբթի ցերեկային ժամերին սպասվում է +28...+31 աստիճան, իսկ հետագա երեք օրերին ջերմաստիճանը կբարձրանա` մինչև +30...+32։–0–