Ամառը ոչ մի կերպ չի նահանջում, օգոստոսի 30–ից սեպտեմբերի 1–ը կնկատվի ջերմաստիճանի բարձրացում․ Սուրենյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր ամառը առաջիկա օրերին չի նահանջելու, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով տեսանյութ։
«Չնայած օգոստոսը մոտենում է իր ավատրին, բայց ամառը ոչ մի կերպ չի նահանջում։ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում տեղումներ ընդհանրապես չունենք, ջերմաստիճանի անկում չունենք։ Օգոստոսի 30–ից սեպտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում նույնիսկ կնկատվի ջերմաստիճանի որոշակի բարձրացում։ Եթե մինչև օգոստոսի 29–ը Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Երևանում երեկոյան ժամերին ունենալու ենք լեռնահովտային քամիներ, ապա օգոստոսի 30–ից դրանք նույնպես կդադարեն», – նշել է Սուրենյանը՝ գուշացնելով, որ հանրապետության ողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է և հորդորելով պահպանել անվտանգության կանոնները։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում

