416.78
5.16
388.79
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ամանորյա նախաձեռնություն՝ Բիբլոս Բանկ Արմենիայի և «Զինվորի տան» համատեղ ջանքերով

10:53
27 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան գեղեցիկ նախաձեռնությամբ է հանդես եկել` համագործակցելով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության հետ, ինչի արդյունքում Բանկի գործընկերներն ու հաճախորդները որպես ամանորյա նվեր ստացել են «Գեղեցկություն զինվորներից» նախագիծի շրջանակում վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաներ, հաղորդում է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախագիծը «Զինվորի տան» առաջին բիզնես նախաձեռնությունն է, որն ամբողջությամբ համադրում և վարում են հենց իրենք՝ վիրավորում ստացած զինծառայողները։ Կոմպոզիցիաները հավաքվում են օրգանական ապակուց պատրաստված տուփերի մեջ՝ հատուկ ֆերմաներում բուծված ու Հայաստան ներմուծված բնական թիթեռներով։ Ծրագրի նպատակը շահառուներին ակտիվ կյանք վերադարձնելն է, նրանց աշխատանքով ապահողելը, կյանքի որակի բարձրացումը և սոցիալական վերաինտեգրումը:

Библос

«Բիբլոս Բանկ Արմենիայի այս ամանորյա նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աջակցելու մեր քաջ հայրենակիցներին և նպաստելու համայնքի զարգացմանը, որի հետ աշխատելու և որին սպասարկելու պատիվն ունենք: Բանկի ողջ անձնակազմը երախտագիտության խորը զգացումով է լցված հայրենիքի պաշտպանի նկատմամբ, և մենք խրախուսում ու աջակցում ենք ծրագրերի, որոնք նպաստում են զինվորների սոցիալական վերաինտեգրմանը: Զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաները գործընկերներին ու հաճախորդներին նվիրելով՝ Բանկն իր համեստ ներդրումն ունեցավ ոլորտում արվող ահռելի աշխատանքում»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Զինվորի տունն» առանցքային դեր է խաղում զինծառայողների բարեկեցության ու առողջության բարելավման գործում, իսկ նման նախագծերը նաև զբաղվածության խնդիրը լուծելու նպատակ ունեն:

Библос

«Զինվորի տուն» բարեգործական ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ողջունեց այս արդյունավետ համագործակցությունը` շնորհակալություն հայտնելով Բիբլոս Բանկ Արմենիային՝ վիրավոր զինվորների հետ միասին այս տարի յուրահատուկ նվեր ստեղծելու համար։

««Գեղեցկություն զինվորներից» ՍՊԸ-ն սոցիալական ձեռնարկության մոդելով նախագիծ է: Կազմակերպությունում ներգրավված են զինհաշմանդամներ, որոնք պատրաստում են կոմպոզիցիաներ բնական թիթեռներով: Բիզնես նախագծի նպատակը մեր շահառուների զբաղվածության խնդրի լուծումն է՝ նրանց աշխատանքով ու կայուն եկամտով ապահովելու միջոցով: Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել կազմակերպությունը՝ ներգրավելով էլ ավելի մեծ թվով տղաների, որոնք կստեղծագործեն արվեստի ամենատարբեր ճյուղերում»,- ասում է «Զինվորի տուն» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

Библос

Նախաձեռնության շրջանակում կոմպոզիցիաների վաճառքից ստացված ամբողջ հասույթը, (16,000,000 ՀՀ դրամ) ուղղվելու է «Զինվորի տան» շահառուների համար իրականացվող առողջապահական, կրթական, սոցիալական և այլ բարեգործական ծրագրերին։

«Զինվորի տուն» ՀԿ մասին

«Զինվորի տունը» բարեգործական-հասարակական կազմակերպություն է, որը զբաղվում է զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ խեղում, վնասվածք ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրներով: 2018 թվականին հիմնված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում շահառուներին տրամադրվում է անվճար բարձրակարգ վերականգնողական բուժում: Ժամանակակից սարքավորումներով հագեցած Պրոթեզավորման կենտրոնում պրոթեզավորվել են ինչպես 2020 թվականի պատերազմի հետևանքով, այնպես էլ այլ տարիներին հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած տղաները: «Զինվորի տունն» օգնում է զինհաշմանդամներին ստանալ կրթություն և աշխատանք՝ կազմակերպելով կրթական մի շարք ծրագրեր՝ Երևանում և մարզերում ապրող զինհաշմանդամների համար։

Библос

Բիբլոս Բանկ Արմենիայի մասին

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:20
13 Մարտի 2023
Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:50
13 Մարտի 2023
Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը
Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը