530.36
7.48
475.96
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

16:46
16 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Մինչ քննարկման օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Փաշինյանն արել է մի քանի դիտարկումներ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված: 

«Համոզված եմ, որ հետևել եք Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումներին: Ընդհանրապես, մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր վճարելու պարտականությունների նկատմամբ փոխելն է և սա մեզ համար ունի ռազմավարական ու անկյունաքարային նշանակություն՝ մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխության իրականացման համատեքստում: Ուզում եմ ասել, որ այստեղ ունենք աշխատելու երեք ուղղություն: Առաջինն, իհարկե, մեր քաղաքացիների հետ երկխոսությունն է՝ այս հարցի վերաբերյալ նրանց ընկալումները և ըմբռնումը մեծացնելու ուղղությամբ: Երկրորդ ուղղությունն, իհարկե, օրենսդրության առումով հարկային արդար համակարգ ստեղծելն է և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Երրորդը՝ ոչ պակաս կարևորը, եթե ոչ ամենակարևորը, Պետական եկամուտների կոմիտեի իմիջի, նրա աշխատանքի որակի, նրա աշխատանքի բովանդակության, կոմիտեի ինքնազգացողության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումն է, որը չափազանց կարևոր է: Վերջին շրջանում շատ քննադատություններ են հնչել ՊԵԿ-ի աշխատանքի վերաբերյալ և այդ թեմային անդրադարձեր մենք ունեցել ենք նաև Ազգային ժողովում քննարկումների ժամանակ: Շատ կարևոր է, որ ի վերջո կարողանանք փոխել հանրության որոշակի մասի ընկալումը, եթե շատ պատկերավոր ասեմ, կներեք այս պատկերավոր ձևակերպման համար, թե Պետեկամուտների կոմիտեն ապրում է իրենց հաշվին և իրենց շահերի հաշվին: Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից: Սա չափազանց կարևոր խնդիր է և ես ուզում եմ, որ այս խնդիրը Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմը և նաև ամբողջ կազմը գիտակցի: Ակնկալում եմ, որ այս պրոցեսին զուգընթաց հանրության, քաղաքացու և Պետական եկամուտների կոմիտեի հարաբերությունների փոփոխություն տեղի ունենա ու ՊԵԿ-ը, նրա ղեկավար կազմը և ընդհանրապես ողջ անձնակազմն ամեն ինչ անի, որպեսզի հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այդ կերպարը չլինի ուղղակի, այսպես ասած, փիառ գործիք, այլ լինի խորը բովանդակային վերլուծության, քննադատությունների, խորը հաշվառման և արդարացի քննադատություններին արձագանքման տրամաբանության մեջ: Սա չափազանց կարևոր է և սա կարող եք ընկալել որպես իմ ուղիղ հանձնարարականը՝ պարոն Անանյան Ձեզ և ընդհանրապես ՊԵԿ-ի ողջ կազմին: Պայմանավորվենք, որ մենք ժամանակ առ ժամանակ կքննարկենք, թե մենք ինչ փոփոխություններ ենք կարողացել անել այս տրամաբանության մեջ և ինչ արդյունքների ենք հասել: Պետք է ուշադիր հետևենք նաև հանրության արձագանքին այս գործընթացի և ակնկալվող փոփոխությունների նկատմամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: 

Այնոհուհետև ՊԵԿ պատասխանատուները մանրամասն ներկայացրել են կոմիտեի գործառույթների և հարկային վարչարարության արդիականացմանը միտված նոր ծրագիրը: 

Նշվել է, որ այն մշակվել է միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո:–0–              

       


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
22 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:
20:54
22 Հոկտեմբերի 2019
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
20:33
22 Հոկտեմբերի 2019
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը:
18:34
22 Հոկտեմբերի 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում:
18:16
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կրթության և գիտության ոլորտները հոգեվարքի մեջ են. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ըստ նրա, այդ իրավիճակը պայմանավորված է անտարբերությամբ կառավարության կողմից:
17:56
22 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր:
17:08
22 Հոկտեմբերի 2019
ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով:
16:28
22 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում։
16:06
22 Հոկտեմբերի 2019
Պատգամավորները մեղադրել են միմյանց պոպուլիզմի համար. Էդմոն Մարուքյանը և Բաբկեն Թունյանը վիճել են
Էդմոն Մարուքյանը և  Բաբկեն Թունյանը մեղադրանքներ են ուղղել միմյանց Ազգային ժողովի նիստի ընթացքում։
14:42
22 Հոկտեմբերի 2019
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրան ձերբակալելու ՀՔԾ որոշումը
Բողոքի քննության նիստն անցնելու է դռնփակ ռեժիմով, և պարբերականին հրաժարվել են հայտնել նիստի ժամը։
12:44
22 Հոկտեմբերի 2019
Առգրավման եզրին. ԶԼՄ–ները պատմում են փողոցային առևտրի դեմ քաղաքապետարանի նոր նախաձեռնության մասին
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է փողոցային ապօրինի առևտուր իրականացնող անձանց ապրանքի առգրավում
08:00
22 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։